ԵՄ պետությունների ԱԳ նախարարները քննարկել են «Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերությունները
Международные новостиԵվրամիության անդամ պետությունների ԱԳ նախարարները քննարկել են «Արեւելյան գործընկերության» երկրներում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները եւ ծրագրի առաջընթացի հետ կապված հարցեր: Այս մասին նշված է ԵՄ պաշտոնական կայքում:
Քննարկումը կայացել է մայիսի 23-ին նախանշված «Արեւելյան գործընկերության» անդամ պետությունների ամենամյա նախարարական հանդիպման նախաշեմին:
Հանդիպման նախապատրաստման նպատակով հաշվի են առնվել երկկողմ հարաբերությունների տարբերակման անհրաժեշտությունը, բարեփոխումների իրականացման գործում «Արեւելյան գործընկերության» երկրներին աջակցության ուղիները, ինչպես նաեւ հարցը, թե գործընկեր պետությունները ինչպես կարող են նպաստել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: