Նարիշկինը հայտարարել է Ռուսաստանի` Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի շարունակության մասին
Международные новостиՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի պայքարել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:
Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոտին, այս մասին նա ասել է Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Աբդուլ Ռաուֆ Իբրագիմիի հետ հանդիպմանը: Նա նաև ընդգծել է, որ Աֆղանստանը լրջորեն տուժում է ահաբեկչության սպառնալիքից:
«Ակնհայտ է ահաբեկչության դեմ պաքարում լայն միջազգային կոալիցիա ստեղծելու անհրաժեշտությունը»,-նշել է նա: