Արեւամարտկոցներով ինքնաթիռը վերսկսել Է շուրջերկրյա ճանապարհորդությունը
Международные новостиԱրեւամարտկոցներով աշխատող ինքնաթիռը վերսկսել Է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը: Օդաչու Բերտրան Պիկարի կողմից կառավարվող Solar Impulse 2-ը պետք Է 62 ժամում Հավայիների Կալաելոա օդանավակայանից հասնի Կալիֆոռնիայի Մոֆետ օդանավակայան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրությունը հայտնվել Է նախագծի պաշտոնական Twitter-ում:
Solar Impulse 2-ի շուրջերկրյա ճանապարհորդությունն ընդհատվել Էր 2015 թվականի ամռանը Նագոյայից Հավայի հնգօրյա թռիչքի ժամանակ մարտկոցների վնասման (գերտաքացման) պատճառով:
Հավայիի եւ Կալիֆոռնիայի միջեւ թռիչքը դարձել Է ինքնաթիռի շուրջերկրյա ճանապարհորդության իններորդ հատվածը:Դեռեւս սպասվում են երեք թռիչքներ: Solar Impulse 2-ի երթուղու վերջնական կետն Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքն Է, որտեղից 2015 թվականի մարտի 9-ին մեկնել Է ճանապարհորդության:
HB-SIB-ը, ինչպես պաշտոնապես կոչվում Է Solar Impulse շարքի երկրորդ մոդելը, նախատեսված Է այլընտրական Էներգետիկայի հնարավորությունների ցուցադրման համար: Ինքնաթիռի շնորհանդեսը կայացել Է 2014 թվականի մարտի 9-ին:
Առաքելությունը կատարելու ընթացքում Solar Impulse 2-ի օդաչուն գերազանցել Է մեկ օդաչուի կողմից կառավարվող թռչող ապարատի թռիչքի տեւողության ռեկորդը: Նրան հաջողվել Է ավելի քան 7212 կիլոմետրը հաղթահարել 117 ժամ 52 րոպեում: