Դամասկոսի պատվիրակությունը Ժնեւում կմնա նաեւ հաջորդ շաբաթ
Международные новостиՄիջսիրիական բանակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, Ժնեւում կմնա նաեւ հաջորդ շաբաթ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ երթական հանդիպումը պլանավորված Է ապրիլի 25-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին Ջաֆարին հայտնել Է ճեպազրույցի ժամանակ:
«Մենք պարոն դե Միստուրայի հետ պայմանավորվել ենք, որ հինգերորդ հանդիպումը կանցկացնենք ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ին: Մենք մտադիր ենք քննարկել այն առաջարկությունների վերաբերյալ մեր դիտողությունները, որոնք ստացվել են դե Միստուրայից»,-ասել Է նա:
Ջաֆարին հավելել Է, որ ապրիլի 22-ին դե Միստուրայի հետ կայացած թվով չորրորդ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ հումանիտար օգնություն հասցնելու խնդիրը:
«Մենք քննարկեցինք մի շարք հարցեր, որոնցից ամենակարեւորը հումանիտար օգնության խնդիրն Է»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: