Առանց առերեսման ցեղասպանությունները չեն ավարտվի. ակցիա Թուրքիայում
Международные новостиՍտամբուլի Շիշլի թաղամասում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակության ակցիա է տեղի ունեցել: Ակցիան անցկացվել է Ստամբուլի կայարանի մոտ, որը համարվում է Հայոց ցեղասպանության սկսման սկզբնակետ:
Ինչպես հաղորդում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը, Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորներ ունեցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) տեղի բաժանմունքի կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները ձեռքներին բռնել են սպանված հայ մտավորականների, գրողների, արվեստագետների, մտածողների լուսանկարները: Նրանք հնչեցրելեն Թուրքիայի իշխանություններին ուղղված լոզունգներ՝ «Առանց առերեսման` ցեղասպանությունները չեն ավարտվի» բովանդակությամբ:
Պոլսահայերի հետ միասին ակցիային մասնակցել են մեծ թվով թուրքեր, քրդեր, ասորիներ, եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնք Թուրքիայից պահանջել են առերեսվել Հայոց ցեղասպանության հետ:
ԺԴԿ Շիշլիի բաժանմունքի համանախագահ ՄահմութՉավլըն կուսակցության անունից ունեցած ելույթում հայտարարել է, որ թուրքական պաշտոնական քաղաքականությանը դեմ հասարակական շերտերը դեմ են Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ իշխանությանն ընդդիմացողներին վերացնող Անկարայի քաղաքականությանը:
Չավլըն հայտարարել է, որ «տեղահանության» անվան տակ թուրքական պետությունը հայերին մահվան է դատապարտել:
«Ցեղասպանությունը չի ավարտվել: Այն շարունակվել է նրանց ունեցվածքի թալանով: Այն շարունակվում է այսօր էլ, ինչի ցուցանիշը ոչ մահմեդական ժողովուրդների հետ Հրանտ Դինքի, Սեւակ Բալըքչըի եւ Մարիցա Քյուչյուքի դեմ կազմակերպված հանցագործություններն են», -ասել է քաղաքական գործիչը: