Օբաման եւ Մերկելը նշել են ՆԱՏՕ-ի ուժեղ դիրքերը պաշտպանելու կարեւորությունը
Международные новостиՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության հարցերը եղել են Հանովերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բանակցությունների թեմաներից մեկը:
«Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին մենք քննարկել ենք հավաքական անվտանգության պլանում դաշինքի ուժեղ դիրքերի աջակցության կարեւորությունը»,- ասել է Օբաման Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ իրենք շարունակելու են ռազմական ներկայություն ապահովել Արեւելյան Եվրոպայում, այդ թվում՝ Բալթյան երկրներում: «Իմ նախագահության ամենասկզբից ես ասել եմ, որ մենք դաշինքի բոլոր անդամների պաշտպանության պարտավորություններ ենք ստանձնել»,-ասել է Օբաման, փոխանցում է RIA Novosti-ն: