ԱՄՆ-ում ավարտական երեկոյի ժամանակ հրաձգություն սկսած դեռահասը սպանվել է
Международные новостиԱՄՆ Վիսքոնսինի նահանգում ավարտական երեկոյի ժամանակ հրաձգություն կազմակերպած դեռահասը սպանվել է, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 23-ի երեկոյան Անթիգո քաղաքում:
«Կասկածյալը մոտեցել էր Antigo High School-ի շենքին եւ սկսել էր կրակել: Երկու ուսանող վիրավորվել էին շենքից դուրս գալիս: Պարեկություն իրականացնող ոստիկանները պատասխան կրակ էին բացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
18-ամյա չարագործը հիվանդանոցում ստացված վնասվածքներից մահացել էր: