Աբդեսլամն իրեն չի պայթեցրել Փարիզում, թեեւ «մահապարտի գոտին» ակտիվացված Է եղել
Международные новостиԱնցյալ տարվա նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր մեղադրյալ Սալահ Աբդեսլամը դրանց իրականացման օրը եղել Է մահապարտի ակտիվացված գոտիով, բայց իրեն չի պայթեցրել:
Այդ մասին հայտնել Է նրա փաստաբան Սվեն Մարին:
«Անցկացված առաջին փորձաքննությունները ցույց են տալիս, որ այդ գոտին գտնվում Էր ակտիվացած վիճակում»,-ասել Է նա Echo թերթին տված հարցազրույցում:
Ֆրանսիա արտահանձնման սպասող Աբդեսլամը պնդում Է, որ ինքը պայթանյութով գոտին «միտումնավոր չի պայթեցրել» Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների ժամանակ: Մեղադրյալի խոսքով, որի մասին ավելի վաղ լրագրողներին հայտնել Էր նրա եղբայրը՝ Մոհամեդ Աբդեսլամը, ահաբեկչության կազմակերպիչն ինքը չԷ, այլ իբր «իրադարձությանը մասնակից Է դարձվել վերջին պահին»:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը ցավում Է ահաբեկիչների կողմից կատարվածի համար:
Սալահ Աբդեսլամը ձերբակալվել Էր մարտի 18-ին Բրյուսելի ներգաղթյալներով բնակեցված Մոլենբեկ կոմունայում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Ոստիկանները վիրավորել Էին նրա ոտքը:
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների երեք փոխկապված խմբեր մի շարք հարձակումներ են կատարել Փարիզում եւ նրա Սեն Դենի արվարձանում: Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 130 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: