Զրահատեխնիկան շրջապատել է Իրաքի խորհրդարանը
Международные новостиԲաղդադում Իրաքի խորհրդարանի շենքի շուրջ զրահատեխնիկա եւ տանկեր են տեղակայվել, իսկ լրագրողներին շտապ տարհանում են մամուլի կենտրոնից, հայտնում է իրաքյան Al Sumari հեռուստաալիքը:
Անվտանգության միջոցների ուժեղացումը պայմանավորված է զանգվածային բողոքի ակցիաներով, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «տեխնոկրատների կառավարության» ցուցակը, որը տասն անուն է ներառում:
Խորհրդարանականները ալ-Աբադիի վրա ջրով լի շշեր են նետել նրա ելույթից առաջ: Դա հանգեցրել է որոշ պատգամավորների բացահայտ բախումներին իրաքյան վարչապետի թիկնապահների հետ:
Նիստին ներկա է եղել Ներկայացուցիչների խորհրդի 328 պատգամավորից ավելի քան 200-ը: Ինքը` նիստն ուղեկցվել է խմբակցությունների ներկայացուցիչների միջեւ մշտական վեճերով, վարչապետի ելույթը կանոնավոր կերպով ընդհատվել է թշնամական բղավոցներով եւ Ներկայացուցիչների խորհուրդը լքելու պահանջներով:
Երկրի վարչապետը, ելույթը չավարտելով, հեռացել է եւ ուղղվել Սահմանադրական դատարան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, ՌԳ-ն գրում է, որ դրսում դժգոհների մեծ ամբոխ է հավաքվել, որն իրեն այնքան ագրեսիվ էր պահում, որ ոստիկանությունը ստիպված էր սկսել կառավարության եւ խորհրդարանի շենքերից անձնակազմի տարհանումը:
Իրաքյան իշխանություններն արդեն մի քանի շաբաթ չեն կարողանում կառավարություն ձեւավորել, որովհետեւ խորհրդարանի տարբեր խմբակցությունների միջեւ համաձայնություն չկա կառավարության կազմի վերաբերյալ: