Վենեսուելայի բյուջետային աշխատողների աշխատանքային շաբաթը կրճատվել է մինչեւ 2 օր
Международные новостиՎենեսուելայի կառավարությունը բյուջետային ոլորտի երկու միլիոն աշխատողների աշխատանքային շաբաթը կրճատել Է մինչեւ երկու օր: Սույն միջոցը, ինչպես նշվում է, ձեռնարկվել Է ժամանակավորապես՝ երկրում շարունակվող Էներգետիկական ճգնաժամի հաղթահարման նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC -ին:
Փոխնախագահ Արիստոբուլո Իստուրիսը ճշտել Է, որ աշխատանքային օրեր են մնում երկուշաբթին եւ երեքշաբթին, իսկ շաբաթվա մնացած օրերը հանգստյան կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ճգնաժամը չի հաղթահարվի: Ուսումնական հաստատությունները կշարունակեն աշխատել շաբաթական չորս օր:
Երկրի իշխանությունները պնդում են, որ Էներգետիկական ճգնաժամը տեղի Է ունեցել երկարատեւ երաշտի պատճառով: Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում Է երկրի ապաշնորհ կառավարման մեջ: