Դոնալդ Թրամփը խոստացել է ԻՊ-ի վերջը տալ ընտրություններում հաղթելու դեպքում
Международные новостиԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շուտով կոչնչացվի:
«Ես նրանց համար պարզ ուղերձ ունեմ: Նրանց օրերը հաշված են: Ես նրանց չեմ ասի, թե որտեղ և երբ դա տեղի կունենա», - միլիարդատեր թեկնածուի խոսքը մեջբերում է CNN-ը:
Թրամփի կարծիքով` ԱՄՆ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում անկանխատեսելիությունն է պակասում:
«Նրանք կոչնչանան: ԻՊ-ը կվերացվի, եթե ես ընտրվեմ նախագահ: Եվ դա արագ տեղի կունենա», - հավելել է Թրամփը: