Կանադան 1.6 մլն դոլար է հատկացրել երկրաշարժից տուժած Էկվադորին
Международные новостиԿանադայի կառավարությունը 2 մլն կանադական դոլար (մոտ $1,6 մլն) օգնություն է հատկացրել ուժեղ երկրաշարժից տուժած Էկվադորին: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է երկրի ԱԳ նախարար Սթեֆան Դիոնը:
Վերոնշյալ միջոցները Էկվադորին են փոխանցվել տարբեր միջազգային հիմնադրամների միջոցով, մասնավորապես` ՄԱԿ-ի հիմնադրամների միջոցով: Ապրիլի 24-ին լատինամերիկյան երկրում կանադական «Կարմիր խաչը» նաև դաշտային հիվանդանոց է տեղակայել:
Հիշեցնենք, որ 7.8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժն Էկվադորում տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Վերջին տվյալների համաձայն` աղետի հետևանքով 655 մարդ է զոհվել, 48-ը համարվում են անհետ կորած, 17 000-ից ավելին բուժօգնության են դիմել: