Ազդեցիկ հանրապետական կոնգրեսականներն աջակցություն են հայտնել Թրամփին
Международные новостиԱվելի ու ավելի շատ հանրապետական ազդեցիկ քաղաքական գործիչներ են պաշտոնապես հայտարարում միլիարդատեր Դոնալդ Թրամփին աջակցելու պատրաստակամության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 29-ին հայտնել Է The Washington Post թերթը:
Այսպես, Հանրապետական կուսակցությունից Թրամփի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու օգտին ապրիլի 28-ին հանդես են եկել Ներկայացուցիչների պալատի երկու ազդեցիկ անդամներ՝ Բիլ Շուսթերը եւ Ջեֆ Միլլերը: Նրանցից առաջինը գլխավորում Է տրանսպորտի կոմիտեն, իսկ երկրորդը՝ վետերանների գործերի կոմիտեն:
«Ժամանակն Է, որ մեր կուսակցությունը համախմբվի Դոնալդ Թրամփի շուրջը եւ մեր ողջ ժամանակն ու եռանդը նպատակամղենք այն բանին, որ ընտրություններում հաղթենք Հիլարի Քլինթոնին»,-իր հայտարարության մեջ նշել Է Շուսթերը:
Ապրիլի 27-ին Թրամփին աջակցություն Է հայտնել Ֆլորիդայի նահանգի նահանգապետ Ռիք Սքոթը, որը Facebook-ում հորդորել Է դադարեցնել փրայմերիզներում միլիարդատիրոջ հաղթանակին խոչընդոտելու փորձերը:
Այդ բոլոր հայտարարությունները հնչել են վերջին «գերերեքշաբթիում» Թրամփի տարած հաղթանակից հետո, երբ նա նախնական ընտրությունները շահեց հինգ նահանգներում:
AP գործակալության հաշվարկների համաձայն՝ «գերերեքշաբթիից» հետո Թրամփը կարող Է ակնկալել 992 պատգամավորների աջակցությունը, որոնք պետք Է ամռանը կուսակցական համագումարում որոշեն հանրապետականներից նախագահի թեկնածուին: Նրա մերձավոր հետապնդողը՝ Թեդ Քրուզը, ունի պատգամավորների 562 ձայն, Ջոն Քեյսիքը՝ 153 ձայն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: