Լատվիայի ջրային սահմանների մոտ ՌԴ նավ և սուզանավ են նկատել
Международные новостиԼատվիայի ազգային զինված ուժերը երկրի սահմանների մոտ հայտնաբերել են ռուսական նավ և սուզանավ: Այս մասին ասվում է Լատվիայի ազգային զինված ուժերի թվիթերյան հաղորդագրության մեջ:
«Լատվիայի բացառիկ տնտեսական գոտում տարածքային ջրերից 8 ծովային մղոն հեռավորության վրա ապրիլի 30-ին Լատվիայի ազգային զինված ուժերը նույնականացրել են ռուսական զինված ուժերի «Կիլո» դասի սուզանավ և «Վիկտոր Կոնեցկի» բուքսիր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ տեղեկությունը դեռ չի մեկնաբանել: