Հալեպում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրվի
Международные новостиՀալեպում ստեղծված իրավիճակի հետ կապված առաջիկայում կհրավիրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսուա Դելատրը:
Նա նաև տեղեկացրել է, որ անվտանգության խորհրդի նիստի նախաձեռնողները Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան են:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հալեպի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել ահաբեկչական «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունը: