Հնդկաստանը շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցում. Հնդկաստանի դեսպան
Международные новости2015-ին ամբողջ աշխարհում զինված հակամարտություններում մոտ 167 հազար մարդ է զոհվել, ընդ որում, զոհերի թվի մեկ երրորդը բաժին է ընկել Սիրիայում հակամարտությանը, վկայում են զեկույցի տվյալները, որը պատրաստվել է ամերիկյան Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) լոնդոնյան բաժանմունքի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինտիտուտի 2014-ի տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում հակամարտությունների զոհ է դարձել 180 հազար մարդ:
«Ամբողջ աշխարհում 167 հազար մարդ է զոհվել զինված հակամարտություններում, ընդ որում, կառավարությունները (այն երկրների, որտեղ տեղի են ունենում բախումները) հաճախ դաշնակիցների օգնությամբ վերականգնել են վերահսկողությունը այն տարածքների նկատմամբ, որոնք նախկինում գրավված էին եղել ապստամբների կողմից: Բոլոր զոհերի մեկ երրորդը բաժին է ընկել Սիրիայում հակամարտությանը, որտեղ զոհվածների թվի աճը 55 հազար է կազմել: Դա ավելի ցածր է, քան 2014-ին, բայց այդ ցուցանիշն առաջվա պես Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում բոլոր զոհերի 66 տոկոսն է կազմում», — ասված է հինգշաբթի հրապարակված ամենամյա զեկույցում, որն ամփոփել է աշխարհում տեղի ունեցող զինված հակամարտությունների հետազոտման արդյունքները:
Փորձագետներն Աֆղանստանում հակամարտության զոհերի կտրուկ աճ են արձանագրել, որտեղ, IISS-ի տվյալների համաձայն, 2015-ին 15 հազար մարդ է զոհվել, մինչդեռ 2013-ին, երբ երկրում անվտանգության ապահովմանն օգնում էր միջազգային ISAF զորակազմը, զոհվածների թիվը 3,5 հազար է կազմել:
«Ընդհանուր առմամբ վեց հակամարտություններին` Սիրիայում, Իրաքում, Կենտրոնական Ամերիկայում, Մեքսիկայում, Աֆղանստանում եւ Նիգերիայում բաժին է ընկնում զոհերի ընդհանուր թվի 80 տոկոսը», — ասված է փաստաթղթում:
Զեկույցի հեղինակները փախստականների եւ հարկադիր տեղահանվածների թվի ավելացում են արձանագրել:
«Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների թիվը 2013-ին 33 մլն-ից 2014-ին աճել է մինչեւ 43 մլն եւ մինչեւ 46 մլն արդեն 2015-ի կեսի տվյալների համաձայն: Աճի կանխման համար անհրաժեշտ է ճնշում գործադրել հակամարտության բոլոր կողմերի վրա, որպեսզի նրանց ստիպեն հարգել Ժնեւյան կոնվենցիան, ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը, ինչպես նաեւ քաղաքական մեծ ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար», — ասված է զեկույցում, որը մեջբերում է IISS-ի գլխավոր տնօրեն Ջոն Չիփմանի խոսքերը:v