Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող փախստականների սիրիական ճամբարն ավիահարվածի է ենթարկվել.կան զոհեր և վիրավորներ
Международные новостиՍիրիացի ընդդիմադիր ակտիվիստները հաղորդել են Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարի ուղղությամբ հասցված ավիահարվածի մասին, որի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան:
Ինչպես հաղորդում է BBC-ն,ըստ սոցիալական լրատվամիջոցների տարածած լուսանկարների, հարձակումն իրականացվել է Իդլիբ նահանգի Սարմադա բնակավայրում, որը մոտ է Թուրքիայի հետ սահմանին:
Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից հայտնել են, որ հստակ տեղեկություններ չունեն զոհերի մասին: