Վրաստանում նախանշված զորավարժություններն ուղղված չեն որեւէ երկրի դեմ. ԱԳՆ
Международные новостиՎրաստանն իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր ռազմական գործընկերներին եւ զորավարժություններ անցկացնել իր տարածքում: Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ ռազմական զորավարժություններ անցկացնելու առիթով Վրաստանի ԱԳՆ-ի տարածած մեկնաբանությունում:
«Վրաստանն անկախ եւ ինքնիշխան պետություն է, որն իրավունք ունի իր տարածքում ցանկացած զորավարժություն անցկացնել: Միաժամանակ, Վրաստանի ինքնիշխան իրավունքն է՝ որոշել ոլորտում իր գործընկերներին, ինչպես նաեւ նրանց հետ համագործակցության ձեւերը»,- ասված է մեկնաբանությունում:
Ըստ «Sputnik Գրուզիա»-ի, ԱԳՆ-ն նշել է նաեւ, որ նախանշված զորավարժություններն ուղղված չեն որեւէ երկրի դեմ:
Վրաց-ամերիկյան երկրորդ՝ Nobel Partner-2016 զորավարժություններն անցկացվելու են Վազիանիում: Դրանց 500 վրացի, 150 բրիտանացի զինվորականներ եւ ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության 650 զինծառայողներ են մասնակցելու:
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն սադրիչ քայլ էր անվանել մայիսի 11-26-ը նախանշված վրաց-ամերիկյան զորավարժությունների անցկացումը: