Եգիպտոսում մահվան դատապարտվածներից երկուսն Ալ Ջազիրայի աշխատակիցներ են
Международные новостиԵգիպտոսում լրտեսության համար մահվան դատապարտված 6 անձանցից 2-ն Ալ Ջազիրայի աշխատակիցներ են:
Մեղադրյալներից Իբրահիմ Մոհամեդ Հիլը ղեկավարում է Ալ Ջազիրա հեռուստաալիքի լուրերի բաժինը: Նա դատավճռի հրապարակման պահին Եգիպտոսում չի եղել, բայց հեռակա կարգով դատապարտվել է:
Ըստ Life-ի, հեռուստաալիքի աշխատակից է նաեւ դատապարտվածներից Հորդանանի քաղաքացի Օմար Մոհամեդ Սաբլինը:
Հիշեցնենք, որ Կահիրեի դատարանը Քաթարի օգտին լրտեսության մեղադրանքով 6 մարդու մահվան է դատապարտել: