Օդեսայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները
Международные новостиՈւկրաինայի Օդեսա քաղաքում մայիսի 8-9 զանգվածային միջոցառումների համար ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները:
Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Օդեսայի ոստիկանությանը:
Հրապարակներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումները, մարդիկ մուտք կգործեն հատուկ սարքերի միջով անցնելուց հետո: Քաղաքի տարբեր հատվածներում կտեղակայվեն ոստիկանական հենակետեր, իսկ հասարակական կարգը կհսկեն ոստիկանության 2 հազար աշխատակիցներ: