Ереван, 04.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительности Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 году Кая Каллас посетит Азербайджан Мы желаем Армении и Азербайджану исключительно мира – Зеленский Алиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа Япония впервые с июня 2025 года закупила российскую нефть Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителями НАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в Германии


Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության կարգախոսը, նորույթներն ու տոնական ծրագրի այլ մանրամասներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության կարգախոսը, նորույթներն ու տոնական ծրագրի այլ մանրամասներ։ Այս տարի առաջին անգամ քաղաքի տոնակատարությանը նախորդելու է կոնֆերանս՝ «Երևան-2025» խորագրով, որին մասնակցելու են աշխարհի տարբեր քաղաքներից ժամանած հյուրեր. բանախոսները կներկայացնեն Երևան քաղաքի տեսլականը, զարգաման հեռանկարները, պատկերացումները։ «Կոնֆերանսը, որը կանցկացվի հոկտեմբերի 10-ին, միջազգային է,  կմասնակցեն տարբեր քաղաքներից մասնագետներ, պաշտոնական հուրեր։ Կքննարկվեն մշակութային, տուրիստական, տրանսպորտային հագեցվածության, ինչպես նաև քաղաքաշինական խնդիրներ։ Վստահ եմ, որ իր տեսակի մեջ առաջին այսօրինակ նախաձեռնությունը կունենա իր արդյունքները. գուցե ներկայացվածից ոչ բոլոր մտորումները իրականանան հետագայում, սակայն փորձելու ենք հնարավորինս իրատեսական դաշտում շարադրել քաղաքի հեռանկարներին առնչվող մեր մտայնությունները։ Այս տարի կժամանի 34 պատվիրակություն. բավականին բարձր ցուցանիշ է։ Նրանցից մի մասը կմասնակցի կոնֆերանսին, մշակութային ծրագրերին։ Մշակված է նաև տուրիստական անհրաժեշտ ծրագիր։ Տոնական միջոցառումների ծրագիրը թարգմանված է անգլերեն,  ռուսերեն։ Այս օրերին ծրագրերը տարածելու ենք տարբեր միջոցներով»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Այս տարի առաջին անգամ «Էրեբունի-Երևան 2796»-ը նաև սոցիալական բաղադրիչ կունենա։ «Երկրորդ խոշոր նախաձեռնությունը սոցիալական ծրագիրն է, որը նույնպես նորություն է։ 2796 ընտանիքների հյուր կգնան Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջաններ ներկայացուցիչներ, կշնորհավորեն ու կհանձնեն նվերներ՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ։ Ընտրված են ընտանիքներ, որոնք իրավամբ դրա անհրաժեշտությունն ունեն»,- ներկայացրել է քաղաքապետի տեղակալը և հավելել, որ բացի սոցիալական անապահովության գնահատականից,  ընտանիքներին ընտրելիս հաշվի են առնվել բազմաթիվ այլ բաղադրիչներ՝ առաջնայնություն տալով բազմանդամ ու բազմազավակ ընտանիքներին, Հայրենական, Արցախյան, Աֆղանական պատերազմների  մասնակիցների ընտանիքներին։ Բուն տոնակատարությունները մեկնարկելու են հոկտեմբերի 11-ին։ Ժամը 14։00-ից Էրեբունի փողոցի ողջ երկայնքով կլինեն ազգային խաղեր, կցուցադրվեն ժողովրդական արվեստի գործեր, ազգային խոհանոցներ, իսկ երեկոյան ժ. 19։00-ից կմեկնարկի «Երևանում տոն է» խորագրով համերգը։ Համերգին կհնչեն Երևանին նվիրված հին ու նոր երգեր, կլինեն պրեմիերաներ։ «Ծրագիրը շատ հագեցած է լինելու, բազմաժանր, վստահ եմ, որ երևանյան ամենապահանջկոտ հանդիսատեսն իր նախասիրած ոճին, ժանրին կարող է մասնակցությունն ունենալ։ Ծրագրի զգալի մասն ավանդական է, սակայն առկա են  նաև նորություններ։ «Էրեբունի-Երևան 2796»-ի բազմաժանր ու բազմաթիվ միջացառումները հոկտեմբերի 12-ին են նախատեսված. «Ծրագիրը շատ հագեցած է լինելու, բազմաժանր, վստահ եմ, որ ամենապահանջկոտ հանդիսատեսն էլ իր նախասիրած ոճին, ժանրին կարող է իր մասնակցությունն ունենալ։ Ծրագրի զգալի մասը ավանդական է, սակայն այստեղ ևս կան բազմաթիվ նորություններ։ Այս տարի զարմանալի ակտիվություն են ցուցաբերում հասարակական կազմակերպությունները՝ կամավորության սկզբունքով, բազմաթիվ ստեղծագործական խմբեր են արձագանքել։ Կլինի նաև ուսանողական հարթակ՝  բուհերի մասնակցությամբ։ Երևանյան շուրջպարի հարթակ է լինելու Ազատության հրապարակը։ Ավանդական դարձած քայլերթը, որը սկիզբ է առնում Երևանի քաղաքապետարանից, մեկնարկելու է ժ. 14։00-ից։ Քայլերթին այս տարի ևս նախորդելու է Երևանի պատվավոր քաղաքացիների կոչումները հանձնելու արարողությունը։ Տոնակատարությունը կամփոփվի «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա համերգով»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Լրագրողի հարցմանն ի պատասխան քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաև տոնակատարության արժողության՝ համայնքային բյուջեից հատկացված չափը։ «Մշակութային ծրագրերին ու կոնֆերանսին բյուջեից 130 մլն դրամ է հատկացվել, քաղաքի տոնական ձևավորմանը՝ 18 մլն դրամ, սոցիալական ծրագրին՝ 50 մլն դրամ։ Բնականաբար, այսքանով չենք կարող սահմանափակվել։  Քաղաքապետարանն, անշուշտ, ունի բազմաթիվ գործընկերներ, ում հետ տևականորեն համագործակցում է և ովքեր «Էրեբունի-Երևան 2796»-ին ևս անմասն չեն»,- նշել է քաղաքապետի տեղակալը։ «Էրեբունի-Երևան 2796»-ի առթիվ Երևանի դպրոցներում շարադրությունների մրցույթ էլ է հայտարարվել, որի արդյունքները կամփոփվեն տոնակատարությունից հետո։  
Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина Затулина