Թայվանի ափերին եւս մեկ երկրաշարժ է գրանցվել
Международные новостиԹայվանի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժից մոտ մեկ ժամ հետո եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել 5,5 մագնիտուդով, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Վերջին երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 12.29-ին: Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թայբեյ քաղաքից 65 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկությունները դեռ չեն ստացվել: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: