FT. Գերմանիան Եվրոպայի պաշտպանության ոլորտում առաջատարության է ձգտում
Международные новостиԳերմանիայի իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ իրենք մտադիր են մեծացնել իրենց բանակի թվակազմը, Եվրոպայի պաշտպանության համար կարեւոր պահ է, գրում է Financial Times-ը։
Վերջին 25 տարիների ընթացքում Գերմանիայի բանակի թվակազմը 585 հազարից պակասել է մինչեւ 177 հազարի։ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հայտարարությունն ավելի շատ Եվրոպայի համար սիմվոլիկ նշանակություն ուներ, եւ հոդվածագրի կարծիքով, դա պետք է ուրախությամբ ընդունեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում ԱՄՆ-ը։
Հոդվածում նշվում է, որ անցյալ դարի սարսափելի դեպքերից հետո Գերմանիան երկար ժամանակ խաղաղասիրական հայացքների էր հարում եւ վերամիավորվելուց հետո չէր պատրաստվում մոդերնիզացնել բանակն ու մասնակցել արտասահմանյան ռազմական գործողությունների։ Սակայն հիմա համաշխարհային ճգնաժամերի նկատմամբ Բեռլինի վերաբերմունքը փոխվել է։
FT-ը գրում է, որ Գերմանիայի իշխանությունները նման որոշում են կայացրել երկու պատճառով. «Իսլամական պետության» դեմ պայքարում Ռուսաստանին հակազդելու համար եւ ԱՄՆ-ին պատասխանելու համար, որը հիասթափված է այն պատճառով, որ Եվրոպան ամբողջովին չի կատարում ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտականությունները։
Այս պահին Գերմանիայի ռազմական ծախսերը կազմում են երկրի ՀՆԱ 1.2 տոկոսը։ Սակայն պաշտպանության նախարարն արդեն հայտարարել է, որ 2020-ին այդ ցուցանիշը կհասնի 34.3 տոկոսի՝ 39.2 մլրդ եվրո։