Եվրահանձնաժողովի ղեկավարը զգուշացրել է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի տապալման վտանգի մասին
Международные новостиԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն համաձայնագիրը կարող է տապալվել, եթե Անկարան չկատարի բոլոր պարտականությունները, այդ թվում` փոփոխություններ չմտցնի հակաահաբեկչական օրենքի մեջ: Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
«Մենք չափանիշներ ենք սահմանել առանց վիզայի ռեժիմի ներդրման համար, դրանք ընդամենը 72-ն են: 65-րդ կետում խոսվում է թուրքական կառավարության կողմից հակաահաբեկչական օրենքի վերանայման մասին», — մեկնաբանել է Յունկերը:
Նրա խոսքով, եթե «պարոն Էրդողանը որոշի քաղաքացիներին արգելել անվճար մեկնել Եվրոպա, նա ինքը պիտի դա բացատրի թուրք ժողովրդին»: