Պորոշենկոն Գերագույն ռադայի քննարկմանն է դրել գլխավոր դատախազի թեկնածությունը
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի քննարկմանն է դրել երկրի գլխավոր դատախազի պաշտոնում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության առաջնորդ, Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյի թեկնածությունը ։ Այս մասին ասված է Ռադայի կայքում։
Ավելի վաղ Ռադան փոփոխություններ էր կատարել օրենքում, որի համաձայն՝ գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել իրավաբանական կրթություն չունեցող անձը։
2015թ. փետրվարի 10-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր Վիկտոր Շոկինը։ Ապրիլի սկզբին Պորոշենկոն ստորագրել էր նրա ազատման հրամանը։