Իրաքում զինյալները գնդակահարել են սրճարանի այցելուներին, զոհվել Է ութ մարդ
Международные новостиԻրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալները գնդակահարել են սրճարանի այցելուներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել Է իրաքյան «Աս Սումարիա» հեռուստաալիքը:
Ըստ նրա տեղեկատվության՝ հարձակման զոհ Է դարձել ութ մարդ, վիրավորվել Է շուրջ քսան հոգի: Միջադեպը տեղի Է ունեցել լույս մայիսի 13-ի գիշերը: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ, կատարվում Է հետաքննություն:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրների, հայտնել Էր 12 զոհվածների եւ 25 վիրավորների մասին:
ՄԱԿ-ի՝ Իրաքի աջակցման հանձնաժողովի տվյալներով՝ երկրում չդադարող բռնությունների հետեւանքով ապրիլին այստեղ զոհվել Է 741 մարդ, տուժել են եւս 1374 բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: