Solar Impulse 2-ը 18 ժամ տեւած թռիչքից հետո վայրԷջք Է կատարել Օկլահոմայում
Международные новостиԱրեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2-ը ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակներում վայրԷջք Է կատարել ԱՄՆ- Օկլահոմայի նահանգի Թալսա քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինքնաթիռը, որը վարում Էր օդաչում Բերտրան Պիկարը, Արիզոնայի նահանգի Ֆինիքս քաղաքից մեկնել Էր լույս մայիսի 12-ի գիշերը: Թալսայի միջազգային օդանավակայանում վայրԷջք կատարելու համար ինքնաթիռը հաղթահարել Է 1,5 հազար կիլոմետր տարածություն՝ դրա համար ծախսելով 18 ժամ եւ 15 րոպե, հայտնում են նախագծի ստսղծողներն իրենց կայքում:
Solar Impulse 2-ը Կալիֆոռնիա Էր ժամանել ապրիլի վերջին՝ Խաղաղ օվկիանոսի վրայով եռօրյա թռիչքից հետո: Մայիսի 2-ին այն մեկնել Է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքից եւ 16 ժամ հետո վայրԷջք կատարել Ֆինիքսի արվարձանում: Այնուհետեւ ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի վրայով կուղեւորվի Եվրոպա կամ Հյուսիսային Աֆրիկա:
Solar Impulse 2 ինքնաթիռը, որը թռիչքի համար օգտագործում Է միայն արեւի Էներգիան, շուրջերկրյա ճանապարհորդությունն սկսել Է 2015 թվականի մարտի 9-ին Աբու Դաբիում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: