Բելգիայի իշխանությունները որոշել են մասնակցել Սիրիայում ԻՊ-ին հասցվող ավիահարվածներին. Soir
Международные новостиԲելգիայի ռազմաօդային ուժերի F-16 վեց ինքնաթիռներ հուլիսի 1-ից կսկսեն ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել Է Soir թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Ներկայում Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ԻՊ-ի դեմ գործող ամերիկյան կոալիցիայի կազմում մասնակցում են Իրաքում ահաբեկիչների դեմ իրականացվող ռազմաօդային գործողություններին: Soir-ի տվյալներով՝ գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու որոշումն ընդունվել Է բելգիական իշխանությունների կողմից: Նրանք նաեւ երկարացրել են բելգիացի ռազմական օդաչուների մասնակցությունն Իրաքում իրականացվող հակաահաբեկչական ռազմարշավին:
Մարտի սկզբին բելգիական ԶԼՄ-ները հայտնել Էին, որ Վաշինգտոնը պաշտոնապես Բելգիային հարցում Է արել Սիրիայում իսլամիստ զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն թագավորության ռազմաօդային ինքնաթիռների՝ մասնակցության վերաբերյալ: Բացի այդ, տեղեկացվել Էր, որ մայիսի 13-ին եւ 14-ին Բելգիայում աշխատանքային այցով կգտնվի ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը:
Պետդեպարտամենտը հայտնել Է, որ Բրյուսելում նա հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ի եւ Բելգիայի կառավարության ներկայացուցիչների հետ՝ «քննարկելու համար առաջընթացը ԻՊ-ի դեմ պայքարում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: