Բանգլադեշում կայծակի հարվածից 60-ից ավելի մարդ է զոհվել
Международные новостиՎերջին երկու օրում Բանգլադեշում կայծակի հարվածից առնվազն 64 մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, բոլոր միջադեպերը տեղի են ունեցել տրոպիկական ցիկլոնի շրջանակներում:
Կայծակից մահացու հարված ստանալու դեպքերի մեծամասնությունը եղել է գյուղական բնակավայրերում:
Զոհվածների թվում մեծամասնություն են կազմում ֆերմերները, որոնք դաշտային աշխատանքներով են զբաղվում:
Հաղորդվում է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ: