Թբիլիսին հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
Международные новостиՎրաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին մայիսի 15-ին ադրբեջանական Գաբալայում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
«Վրաստանը հանդես է գալիս Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք խաղաղության եւ տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման կողմնակից ենք»,- հայտարարել է Խիդաշելին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ՊՆ ղեկավարների չորրորդ եռակողմ հանդիպումն անցկացվել է Գաբալայում: