Չկան ապացույցներ, որ «Բոկո Հարամը» զինամթերք է ստանում «Իսլամական պետությունից». Նիգերիայի նախագահ
Международные новостиՆիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ չկան ապացույցներ այն մասին, թե իբր «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը զինամթերք է ստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, գրում է premiumtimesng.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Բոկո Հարամի» զինամթերքի մեծ մասն աֆրիկյան տարբեր երկրներից` հատկապես Նիգերիայի ռազմաբազաներից թալանած զենքն է: