Օբաման Թրամփին հիշեցրել է մահմեդականների համար արգելքի եւ Մեքսիկայի համար պատի մասին
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խստորեն քննադատել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին: Ըստ Time-ի, Ռաթգերսի համալսարանում ելույթի ժամանակ նա Թրամփին անունով չի կոչել, բայց իր հայտարարության հասցեատիրոջ հարցում կասկած չի թողել:
«Ե՛վ քաղաքականության մեջ, ե՛ւ կյանքում գիտելիքների պակասն արժանիք չէ: Վատ է, երբ մարդ չգիտի, թե ինչ է խոսում: Հիմա խոսքը ցանկալին որպես իրականություն ներկայացնելու մասին չէ: Ոչ էլ քաղաքական էթիկայի խախտումների: Այլ պարզապես այն մասին, երբ մարդ չգիտի, թե ինչի մասին է խոսում»,- հայտարարել է Օբաման:
«Մահմեդականների հանդեպ խտրականությունը ոչ միայն դավաճանություն է մեր արժեքներին: Դա մեզ կօտարի համայնքից՝ ե՛ւ մեր երկրում, ե՛ւ արտերկրում, որոնք ծայրահեղականության դեմ պայքարում մեր կարեւորագույն գործընկերներն են»,- հավելել է նա: