Թուրքական հետախուզությունը նախազգուշացրել է ԻՊ-ի կողմից Աթաթուրքի դամբարանի մոտ պատրաստվող ահաբեկչության մասին
Международные новостиԹուրքիայի հետախուզական ծառայության տվյալներով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մայիսի 19-ին ահաբեկչություն է պլանավորում Անկարայում Աթաթուրքի դամբարանի և Անկարայի զորամասերից մեկի մոտ։
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, թուրքական հետախուզության տվյալներով՝ ԻՊ-ն ահաբեկչական 10 տարբեր գործողություններ է պլանավորում թուրքական մեծ քաղաքներում։
Նշվում է, որ 10 ահաբեկիչ Սիրիային սահմանամերձ Գազիայնթապի շրջանից մուտք են գործել Թուրքիա և պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Անկարայում և այլ մեծ քաղաքներում։ Չի բացառվում նաև գործողությունն Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ։
Հետախուզությունից ստացված զեկույցների հիման վրա՝ Թուրքիայի ոստիկանությունը նախազգուշացրել է Թուրքիայի 81 քաղաքների իշխանություններին՝ կոչ անելով վերանայել անվտանգությանն ուղղված գործողությունները։
ԻՊ-ից բացի՝ մայիսի 19-ին ահաբեկչություն է պլանավորել նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն։
Նախօրեին Սիիրթում 822 կգ պայթուցիկ էր հայտնաբերվել, դրանք եղել են կաթսաների մեջ։