Բելառուսը եւ Ռուսաստանը հանդես են գալիս ԵԱՏՄ-ի շրջանակում պարտավորություններն անշեղորեն կատարելու օգտին
Международные новостиԲելառուսը եւ Ռուսաստանը հանդես են գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում պարտականություններն անշեղորեն կատարելու օգտին: Այդ մասին հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
«Եվրասիական տնտեսական միության շինարարության քննարկման շրջանակում մենք եւս մեկ անգամ հաստատել ենք, որ կողմերը պիտի անշեղորեն կատարեն ստանձնած պարտականությունները… Մենք հանդես ենք գալիս երրորդ գործընկերների հետ շփումների զարգացման օգտին, բայց միաժամանակ պիտի հաշվի առնենք Եվրասիական տնտեսական միության բոլոր մասնակիցների տնտեսական շահերը», — ասել է Մակեյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: