Վիեննայում մեկնարկել է Լավրովի եւ Քերրիի հանդիպումը
Международные новостиՎիեննայում մեկնարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի երկկողմ հանդիպումը:
Պաշտոնապես չի հաղորդվել, թե ինչ հարցեր են քննարկելու Լավրովն ու Քերրին: Սակայն ակնհայտ է, որ խոսք է գնալու Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Բացի այդ, կողմերը, հավանաբար, կանդրադառնան նաեւ Ուկրաինայի իրադրությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը Վիեննա է ժամանել մայիսի 16-ին: Երեկոյան նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ մասնակցելու է ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններինԼ Իսկ մայիսի 17-ին Վիեննայում կայանալու է Սիրիայի աջակցման հարցով միջազգային խմբի հանդիպմանը: