Amnesty International-ը դատապարտել է Ադրբեջանում երիտասարդ ակտվիստների ձերբակալությունը
Международные новостиՄիջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստներ, 22-ամյա Գիյաս Իբրահիմովի եւ 21-ամյա Բայրամ Մամեդովի ձերբակալությունը, որոնք մեղադրվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ այն բանից հետո, երբ սկանդալային գրություն էին արել Հեյդար Ալիեւի արձանի վրա:
Այս մասին ասվում է Amnesty Intentaional-ի կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ երիտասարդների նկատմամբ մեղադրանքները մտացածին են եւ քաղաքական դրդապատճառներ ունեն:
Amnesty International-ը կոչ է անում կալանավորված երիտասարդների մարմնական վնասվածքների եւ բռնության հետքերի փաստագրության անկախ բժշկական փորձագիտություն անցկացնել, որոնք նրանց հասցվել են ոստիկանությունում:
Կազմակերպությունը իշխանություններին նաեւ կոչ է անում առաջադրված մեղադրանքների եւ նրանց հետ վատ վերաբերմունքի անկանխակալ հետաքննություն անցկացնել:
Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել են մայիսի 11-ին` նախորդ գիշեր Բաքվի կենտրոնում Հեյդար Ալիեւի արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով եւ անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի հասարակարգը) գրություններ անելու համար:
Այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում: Ոստիկանությունը տեսախցիկների արձանագրությունից պարզել է, որ արձանի պատվանդանին գրություններն արել է Իբրահմովը, իսկ Մամեդովն այն լուսանկարել եւ անանուն տեղադրել սոցիալական մամուլում:
«Իբրահիմովն ու Մամեդովն ինձ ասացին, որ ոստիկանությունն իրենցից պահանջել է, որպեսզի հրապարակորեն ներողություն խնդրեն արձանից տեսախցիկի առաջ, եթե ուզում են ազատ արձակվել», -լրագրողներին պատմել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը` նշելով, որ երիտասարդ ակտվիստները հրաժարվել այդ առաջարկությունից:
Բաքվի դատարանը նրանց նկատմամբ 4 ամիս ժամկետով մեկուսացնելու որոշում է ընդունել մինչեւ դատը: Մամեդովի եւ Իբրահիմովին 12 տարվա ազատազրկում է սպասվում:
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը եւս հայտարել է, որ ապօրինաբար թմրանյութեր պահելու մեղադրանքով Բաքվում Հեյդար Ալիեւի արձանը պղծած ակտվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովն Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով եւ կոչ արել անհապաղ ազատ արձակել նրանց:
«Ադրբեջանը երիտասարդ ակտվիստների դեմ թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներ առաջադրելու տխուր պատմություն ունի, որպեսզի վախեցնի նրանց եւ հետ պահի մյուսներին նրանց հետեւելուց», -ասել է Հարավային Կովկասի գծով HRW-ի տնօրեն Գեորգի Գոգիան:
Բայրամ Մամեդովը հանդիսանում է NIDA երիտասարդական շարժման, իսկ Գիյաս Իբրահիմովը` ձախամետ «Ձախ ճակատ» երիտասարդական խմբի անդամ: Երկու ակտվիստներն էլ Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողներ են:
«Իբրահիմովն ու Մամեդովն ինձ ասացին, որ ոստիկանությունն իրենցից պահանջել է, որպեսզի հրապարակորեն ներողություն խնդրեն արձանից տեսախցիկի առաջ, եթե ուզում են ազատ արձակվել», -լրագրողներին պատմել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը` նշելով, որ երիտասարդ ակտվիստները հրաժարվել այդ առաջարկությունից:
Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատաող ակտիվիստներին, ընդդիմադիրներին եւ քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնականներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:
Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը ճանաչվել է խղճի բանտարկյալ: