ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը քննարկելու է Կենտրոնական Ասիայի անվտանգությունն ու ահաբեկչությունը
Международные новостиԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը կանցնի Մինսկում մայիսի 19-ին, հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցելու է գործադիր կոմիտեի նախագահ ՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: Գլխավոր թեմաներն են լինելու Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովումն ու դիմակայությունը ահաբեկչությանը:
Բացի դրանից հանդիպման ընթացքում կամփոփվեն ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի 2015-ի աշխատանքների արդյունքները: Կքննարկվեն նաեւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին ուղղված համատեղ միջոցառումները: