Թուրքիայում տանկ է պայթել
Международные новостиՍիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Քիլիսի շրջանում մայիսի 17-ին տանկ է պայթել։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հետ սահմանին պարեկային հսկողություն իրականացնող Թուրքիայի զինված ուժերին պատկանող M60 տանկի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։
Տանկի անձնակազմը փորձել է մարել հրդեհը, սակայն չի կարողացել։ Կրակը հասել է տանկում գտնվող արկերին եւ պայթյուն է որոտացել։