ԱՄՆ Սենատը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից տուժածներին Էր Ռիադի դեմ հայց ներկայացնելու մասին օրինագիծ է ընդունել
Международные новостиԱՄՆ Սենատը մայիսի 17-ին օրինագիծ է ընդունել, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից տուժածներին թույլ է տալիս հայցեր ներկայացնել Սաուդյան Արաբիայի կառավարության դեմ՝ կապված, իբր, ահաբեկչությունների կազմակերպմանն այդ երկրի մասնակցության հետ:
Սենատի կողմից «Արդարություն՝ ահաբեկչության հովանավորների դեմ» կոչվող օրենքի հաստատումից հետո այն կուղարկվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, իսկ այստեղ հաջողության հասնելուց հետո կներկայացվի նախագահի ստորագրմանը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, օրենքը երկու երկրների հարաբերություններում լարվածություն էր առաջացրել դեռեւս քննարկումներից առաջ: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը մարտին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ սպառնացել էր, որ եթե օրենքն ընդունվի, թագավորությունը կվաճառի ԱՄՆ-ի իր ակտիվները (շուրջ 750 մլրդ դոլարի չափով):
Սակայն Սպիտակ տունն արդեն հստակ ակնարկել է, որ նախագահն այն չի ստորագրի: