Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կդառնա Հայաստանում նախկին դեսպան Մարի Յովանովիչը
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է Lenta–ն:
Ուկրաինայում ԱՄՆ ներկայիս դեսպան Ջեֆրի Փայեթին Օբաման առաջարկել է Հունաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: Բացի դրանից նախագահը նոր դեսպաններ է նշանակել Բուրունդիում, Լաոսում, Ֆիլիպիններում ու Իրաքում:
Մայիսի 9-ին հայտնի է դաձել, որ Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպանը կդառնա Մարի Յովանովիչը, որը մինչ այդ դեսպան է եղել Ղրղզստանում ու ՀԱյաստանում:
Մարի Յովանովիչը ծնվել է 1958-ին Կանադայում: Դիվանագիտական ծառայության շրջանակում նա աշխատել է Սոմալիում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Կանադայում, Ուկրաինայում, Ղրղզստանում ու Հայաստանում: