Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ EgyptAir -ի օդանավը կործանվել է
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզից դուրս եկած EgyptAir-ի օդանավը կործանվել է։
Օդանավի անհետացման կապակցությամբ ելույթ ունենալիս Օլանդն ասել է, որ օդանավը կործանվել է Միջերկրական ծովում։ Նա հույս է հայտնել, որ օդանավի բեկորները թույլ կտան պարզե; աղետի պատճառը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից մայիսի 19-ին Հունաստանի տարածքում։ Օդանավում եղել է 12 երկրի 66 քաղաքացի։