Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի երկրներից աշխատանքային միգրանտների թիվը գերազանցել Է երկու միլիոնը
Международные новостиԵվրամիության երկրներից Մեծ Բրիտանիայում աշխատող միգրանտների թիվը հասել Է նոր ռեկորդային մակարդակի՝ 2,1 միլիոնի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Financial Times թերթը:
Ինչպես նշել Է հրատարակությունը, եվրահանրակցության անդամ երկրներից օտարերկրյա աշխատուժի աճը 2013 թվականից ի վեր մեծանում Է արագացված տեմպերով, եւ այսօր նման աշխատողների թիվը կազմում Է Միացյալ Թագավորությունում աշխատավորության ընդհանուր քանակի 6,8 տոկոսը:
«Ճշմարտությունն այն Է, որ բրիտանացիների աշխատավարձը ցածր Է, իսկ նրանք, ովքեր առանց աշխատանքի են մնացել, իրենց վրա զգում են չվերահսկվող միգրացիայի հետեւանքները»,- հայտարարել Է պահպանողական եւ աշխատանքի եւ կենսաթոշակների գործերի նախկին նախարար Իան Դանքան Սմիթը: Նրա խոսքով՝ բրիտանացիները «հարկադրված են մրցակցելու միլիոնավոր օտարերկրացիների հետ աշխատատեղերի համար», իսկ աշխատանքի շուկայում առաջարկի աճը «ճնշում Է գործադրում» թագավորության հպատակների «եկամուտների վրա»:
Եվրամությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հետագա ճակատագրի հարցով հանրաքվեի նախօրեին նման վիճակագրական տվյալները կարող են եվրասկեպտիկների քարոզչական արշավի օգտին գործել, որոնք շեշտը դնում են հենց այն բանի վրա, որ երկիրն ու իր սոցիալական ինստիտուտները չեն կարողանում գլուխ հանել Եվրամիությունից աշխատանքային միգրանտների հոսքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: