Սիրիական բանակը Դեր Զորից հետ է շպրտել «Իսլամական պետությանը»` հասնելով մինչև հայկական գերեզմանատուն
Международные новостиՍիրիական բանակը Դեր Զոր քաղաքից արևմուտք, գրավելով Պանորամա անցակետը, հետ է շպրտել «Իսլամական պետությանը»` հասնելով մինչև հայկական գերեզմանատուն, տեղեկացնում է farsnews.com-ը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ Սիրիայի զինված ուժերը մարդկային և զինտեխնիկայի ծանր կորուստներ են պատճառել ահաբեկչական խմբավորմանը և հայկական գերեզմանատուն հասել հինգշաբթի գիշերը:
Բանակի առաջխաղացմանը նպաստել է նաև օդուժի իրականացրած ավիահարվածները: