Մեծ Բրիտանիայում փակվել է ծխախոտի վերջին գործարանը
Международные новостиՄեծ Բրիտանիայի Նոթինգհեմի կոմսությունում գտնվող, Imperial Tobacco ընկերությանը պատկանող ծխախոտի գործարանը դադարեցրել է աշխատանքը: Սա մեծ Բրիտանիայում ծխախոտի արտադրության վերջին ձեռնարկությունն էր:
Imperial Tobacco-ն աստիճանաբար իր գործարանները տեղափոխում է առավել էժան աշխատուժ ունեցող երկրներ, հաղորդում է BBC-ն: Ընկերության ներկայացուցչի խոսքով, գործարանների տեղափոխումը լեհաստան եւ Գերմանիա կմեծացնի ընկերության հասույթը 320 մլն ֆունտով (մոտ 464,2 մլն դոլար):
Նոթինգհեմում գործարանը կառուցվել է 1972 թվականին, որի վաճառքի մասին ընկերությունը հայտարարել ր մի քանի ամիս առաջ: Իր արտադրության պիկի ժամանակ գործարանն արտադրել է տարեկան մինչեւ 52 մլրդ ծխախոտ:
Արհմիության ներկայացուցիչ Քրիս Նիդհեմը նշել է, որ Մեծ Բրիտանիայում ծխախոտի պանաջարկը կտրուկ ընկել է: «Գործոններից մեկը հասարակության բացասական վերաբերմունքն է ծխելու հանդեպ»,-հստակեցրել է նա: