Ֆրանսիան և Գերմանիան դեմ են Ուկրաինայի և Թուրքիայի համար ԵՄ-ի հետ վիզայի ազատականացմանը
Международные новостиԲրյուսելում ԵՄ խորհրդի նիստի ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը հայտարարել է, որ «հիմա ժամանակը չէ» Ուկրաինայի և ևս 3 այլ երկրի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու համար:
«Այդ հարցը չի կարող լուծվել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Ֆրանսիան դա չի ուզում»,- ֆրանսիացի նախարարին մեջբերում է Lenta.ru-ն:
Այս հարցում նրան աջակցել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
Վերջինիս խոսքով` պետք է սպասել մինչև Եվրախորհրդարանը մշակի և հաստատի, այսպես կոչված, երրորդ երկրների հետ ազատ վիզային ռեժիմի արտակարգ կասեցման մեխանիզմը: Այդ մեխանիզմը թույլ կտա Եվրամիությանը չեղարկել առանց վիզայի ռեժիմը Թուրքիայից կամ այլ երկրներից փախստականների մեծ հոսքի դեպքում:
Ուկրաինայից բացի, ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ ձեռք բերելու հույս ունեն Թուրքիան, Կոսովոն և Վրաստանը: