Ճապոնական ծովի վրա անհայտ հետախույզ-ինքնաթիռը խանգարել է ավիահաղորդակցությանը
Международные новостиՃապոնական ծովի օդային տարածքում անհայտ օդանավը խանգարել է երկու եվրոպական ինքնաթիռների թռիչքին:
Իրադրությանը տեղյակ աղբյուրն «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է, որ ազդանշաններն անարձագանք թողած, ենթադրաբար՝ հետախույզ-օդանավի՝ վտանգավորության աստիճան մոտենալու պատճառով ռուսական կարգավարները, որոնց պատասխանատվության գոտում տեղի է ունեցել միջադեպը, ստիպված են եղել փոխել երկու օդանավերի ուղղությունը:
«Որոշվել է փոխել Ճապոնիայից Հոլանդիա թռչող KLM ավիաընկերության Boeing 777-ի ճանապարհը: Արդյունքում ուղեւորատար օդանավը բարեհաջող կերպով հեռացել է չբացահայտված օդանավից»,- նշել է գործակալության աղբյուրը:
Ավելի ուշ նույն շրջանում չորս շարժիչ ունեցող օդանավի մոտենալու մասին հաղորդել է նաեւ Swiss ավիաընկերության ինքնաթիռը: Անհայտ օդանավը չի պատասխանել կարգավարների հարցումներին եւ ազդանշաններին: