Թուրքական օդուժը Իրաքի տարածքում քրդերի դեմ գործողություն է իրականացրել
Международные новостиԹուրքիայի զինված ուժերը Իրաքի լեռներում քուրդ զինյալների դեմ ուղղված գործողություն են իրականացրել:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, թուրքական կողմի պնդմամբ՝ սպանվել է 30 քուրդ զինյալ:
Գործողության ընթացքում ոչնչացվել են քրդերին պատկանող ապաստարաններ, զինապահեստներ: Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչները ընդհանուր առմամբ 11 թիրախ են խոցել: