Ռուսաստանում ինքնաթիռը թռչնի հետ բախվելու պատճառով օդանավակայան է վերադարձել
Международные новости«Ռոսիա» ավիաընկերության՝ Սանկտ Պետերբուրգից Անապա թռչող ինքնաթիռը հարկադրված է եղել օդանավակայական վերադառնալ: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Նախնական տվյալներով, պատճառը թռչնի հետ բախումն է, ինչը հանգեցրել է ինքնակառավարման համակարգի խափանման:
«Օդանավակայանում ուղեւորներին պահուստային օդանավ են տրամադրել, որը ժամը 10:50-ին մեկնել է Պետերբուրգից»,- նշել են ավիաընկերությունում:
120 ուղեւորներից ոչ ոք չվերթից չի հրաժարվել: