Կիեւը ԵՄ-ից պահանջում է պատժել Գորբաչովին Ղրիմի մասին հայտարարության համար
Международные новостиԿիեւը Եվրամիությունից պահանջում է պատժել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին՝ Ղրիմի մասին հայտարարության համար:
Ըստ ONLINE.UA-ի, Կիեւը եվրոպական գործընկերներին խնդրելու է արգելել Գորբաչովի մուտքը Եվրոպա եւ չֆինանսավորել նրա հիմնադրամը, որն ատելություն է հրահրում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ: Ուկրանիայի ՆԳ նախարարի տեղակալ, ժողովրդական պատգամավոր Անտոն Գերաչշենկոյի խոսքով, «իր անխոհեմ գործողություններով Միխայիլ Գորբաչովը հիմա ոչ միայն ԽՍՀՄ-ը, այլեւ Ռուսաստանն է փլուզում»:
Հիշեցնենք. Sunday Times-ին տված հարցազրույցում ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել էր, որ Ղրիմի հետ կապված իրադրության ժամանակ կաներ նույնը, ինչ արեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: