Հունաստանի խորհրդարանը քվեարկեց խիստ խնայողության նոր միջոցների օգտին
Международные новостиՀունաստանի խորհրդարանը Եվրախմբի՝ մայիսի 24-ին կայանալիք նիստի նախաշեմին քվեարկել Է երկրում խիստ խնայողության նոր միջոցների սահմանման օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան օրինագծի օգտին 300-տեղանոց միապալատ խորհրդարանում քվեարկել են 153 պատգամավորներ Արմատական ձախ ուժերի կոալիցիայի (ՍԻՐԻԶԱ) եւ «Անկախ հույներ» կուսակցության կառավարամետ դաշինքից:
Բացի պետական սեփականության մասնավորեցումից ստացված միջոցների կառավարման նոր հիմնադրամի ստեղծումից, նոր օրենքը նախատեսում Է մի շարք անուղղակի հարկերի ավելացում, որոնց գանձումից կառավարությունը ծրագրում Է մինչեւ 2018 թվականը լրացուցիչ ստանալ 1,8 միլիարդ դոլար:
2016 թվականի հունիսի 1-ից հավելադիր արժեքի հարկի (ՀԱՀ) բարձրագույն դրույքաչափը 23 տոկոսից կաճի մինչեւ 24 տոկոս, Հունաստանի կղզիները կկորցնեն ՀԱՀ-ի արտոնյալ դրույքաչափերը, կաճեն ավտոմոբիլային հարկերը: 2017 թվականից կբարձրացվեն բջջային կապից եւ սոցիալական հեռախոսային միացումից օգտվելու գանձումները, կավելանան ծխախոտի եւ ալկոհոլի ակցիզները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: